Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան էջում գրել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ երկար զրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ ես երկարատև առանձնազրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ` պարզությամբ, հարգանքով և պահանջով առաջ շարժվելու համար»,-գրել է Մակրոնը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ մտադիր է բանակցություններ վարել իր թուրք գործընկերոջ հետ` նրա հետ քննարկելու համար ՆԱՏՕ-ում դաշնակիցների «վարքի կանոնները», ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: