2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերի պատգամավորների թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը:
Իրավաբան.net-ը հրապարակում է կուսակցությունները գլխավորող առաջին համարների, հասարակական մեծ հետաքրքրություն ունեցող գույքի ու եկամուտների հայտարարագրերը։
Ընտրություններին 15-րդ համարի տակ հանդես եկող Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը գլխավորում է Տիգրան Արզաքանցյանը։ Նա «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի նախագահն է։
Հայտարարագրի համաձայն, Արզաքանցյանը Գավառում երկու անշարժ գույք ունի․
- 1 տուն (համատեղ սեփականություն) – 209․7 քմ,
- 1 բնակարան (համատեղ սեփականություն) – 95․3 քմ,
- BMW 740 մակնիշի ավտոմեքենա – 2008 թվական։
Նա ունի նաև թանկարժեք իրեր, որոնք գերազանցում են 8 միլիոն դրամը․
- Ձեռքի ժամացույց Jaeger LeCoultre – 75․000 եվրո,
- Ձեռքի ժամացույց – 52․000 դոլար,
- Ոսկյա խաչ 7 կտ ադամանդով – 16․000 դոլար։
Պատգամավորի թեկնածուի եկամտները մայիսի 31-ի դրությամբ կազմում են 56 միլիոն 880 հազար դրամ, որը ստացվել է ռոյալթիից՝ «Ցար Տիգրան» ՓԲԸ։
Նրա դրամական միջոցները կազմում են․
- 35 միլիոն դրամ,
- 80 հազար դոլար,
- 60 հազար եվրո։
Ներկայացնում ենք նաև նրա արժեթղթերը․
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն այսօրվա դրությամբ ստանում են 661 400 դրամ (ներառյալ հարկերը) աշխատավարձ։
Ալիսա Չիլինգարյան