Պետական դավաճանության գործով մեղադրյալներից մեկը չէր ներկայացել դատարան, իսկ պաշտպանը ծանուցված չէր նիստի մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 13-ին, տեղի է ունեցել պետական դավաճանության գործով դատական առաջին նիստը։

Նիստը նախագահում է դատավոր Գագիկ Պողոսյանը։

Գործով ներգրավված են ամուսիններ՝ Մայիս Սահակյանը և Ստելլա Սարգսյանը։

Իրավաբան.net-ի հետ զրույցում Մայիս Սահակյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ ինքը ծանուցված չի եղել դատական նիստի մասին։

Նիստը հետաձգվել է։

Նշենք, որ Մայիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ՝ Ստելլա Սասունի Սարգսյանի օժանդակությամբ, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքայինան անձեռնամխելիության և արտաքին անվտանգության:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը։

Նրա կնոջը՝ Ստելլա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու՝ Մայիս Սահակյանի կողմից, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները:

Նա ազատության մեջ է գտնվում, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր լուսանկարում՝ Գագիկ Պողոսյանը

նյութում՝ փաստաբան Էդուարդ Աղաջանյանը

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել