Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը հայտնի է․ նախագահը ստորագրեց հրամանագիրը

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ մայիսի 10-ին, հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ չընտրեց վարչապետ։

Այսպիսով, իրավունքի ուժով յոթերորդ գումարման խորհրդարանը լուծարվեց։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի խորհրդարանը լուծարվի և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։

Խորհրդարանը, սակայն, կշարունակի գործել մինչև նոր գումարման ԱԺ-ի ստեղծումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել