Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին:
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին, այդ թվում` կրակի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի գործունեության համատեքստում»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: