Բրազիլիայում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել

Բրազիլիան նույնականացրել է կորոնավիրուսի մի տեսակ, որը նման է Հարավային Աֆրիկայից ստացված շտամին, բայց այն կարող է նաև զարգացած բրազիլական տեսակ լինել, կարծում է Բուտանտանի ինստիտուտի նախագահ Դիմաս Կովասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Տեսակը նման է Հարավային Աֆրիկայից եկող շտամին», – ասել է նա լրագրողներին:

Նշվում է, որ մարդիկ, ում մոտ ախտորոշվել է վիրուսը, չեն ճանապարհորդել և չեն շփվել աֆրիկյան երկիր այցելած մարդկանց հետ: Դեպքերը գրանցվել են Սան Պաուլու նահանգում:

Կովասը նշեց, որ հավանականություն կա, որ հայտնաբերված վիրուսը կարող է լինել բրազիլական P1 շտամի էվոլյուցիայի արդյունք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել