Գերմանիայում միայն 60 տարեկանից բարձր քաղաքացիներին կթույլատրվի պատվաստել AstraZeneca պատվաստանյութով

Գերմանիայում մարտի 31-ից, միայն 60 տարեկանից բարձր քաղաքացիներին կթույլատրվի պատվաստել AstraZeneca պատվաստանյութով։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գորածակալությունը։

Գերմանիայի առողջապահության նախարարությունը և դաշնային կառավարությունը երեքշաբթի օրը կայացած բանակցություններից հետո կարգադրեցին AstraZeneca պատվաստանյութվ թույլատրել պատվաստել միայն 60 տարեկանից բարձր քաղաքացիներին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Բացառություններ հնարավոր են որոշ դեպքերում բժշկի թույլտվությունից հետո:

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության մինչև 60 տարեկան տարիքային խմբի քաղաքացիների մոտ, ովքեր ստացել են այս պատվաստանյութը, թրոմբոզի նոր դեպքեր են հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 31 նման դեպք, 9 մարդ մահացել է: Սակայն պատվաստումների հետ անմիջական կապ չի հայտնաբերվել:

Մարտին ԵՄ մի շարք երկրներ՝ ներառյալ Գերմանիան, դադարեցրեցին AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը, բայց մի քանի օր անց Եվրոպական դեղերի գործակալությունը եզրակացրեց, որ օգուտները գերազանցում են հավանական ռիսկերը: Այնտեղից հավաստիացրին, որ դեղը անվտանգ և արդյունավետ է:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստան է ներկրվել COVID-19-ի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը։

«Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FASILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ:

Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FASILITY» նախաձեռնության շրջանակներում: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար:

Նկատենք, որ առողջապահության նախարարության գործադրած ջանքների շնորհիվ, բանակցությունների արդյունքում, հնարավոր եղավ պատվաստանյութի առաջին խմբաքանակը ստանալ նախանշված ժամկետներում: Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որը հնարավորություն է ստացել ձեռք բերել երկար սպասված պատվաստանյութը, երբ այսօր աշխարհում մի շարք երկրներ դեռևս պայքարում են այդ իրավունքի համար:

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստանյութի կիրառումը: Իսկ ներկրված պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում «AstraZeneca-ի կլինիկական փորձարկման 3-րդ փուլի վերաբերյալ վերջին հայտարարության (03/25/2021) համաձայն, պատվաստանյութն ապահովում է՝ ախտանշանային COVID-19-ի կանխարգելում` 76% արդյունավետություն, հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերի և հոսպիտալացման կանխարգելում՝ 100% արդյունավետություն, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում ախտանշանային COVID-19-ի կանխարգելում՝ 85% արդյունավետություն։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են բացառապես կամավորության սկզբունքով»,- ասված էր հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել