ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի որոշումը չի պահանջում անհապաղ զրույց Պուտինի հետ: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
«Նրանք հաղորդակցվել են բոլորովին վերջերս, ինչի մասին մենք հաղորդել ենք, այնպես որ շփումները մշտական են», – պատասխանել է Պեսկովը լրագրողներին:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Արագած համայնքում խոսելով հունիսի 20-ին նախատեսված ընտրությունների մասին՝ նշեց, որ ապրիլին հրաժարական է տալու, որպեսզի ընտրությունները տեղի ունենան։
Մյասնիկյան համայնքում վարչապետը ասել է․ «Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այս ամբողջ գործընթացը ռեստարտի ենթարկելու միակ ձևն է։ Շատ է խոսվում նրա մասին, որ գելերը ուզում են գալ իշխանության։ Գելխեղդները չեն թողնի, որ գելերը գան իշխանության։ Եվ ձեր խնդիրն է առաջիկա ընտրությունների ժամանակ գնալ և մերժել գելերին և գելերին խեղդելու մանդատ տալ գելխեղդներին։ Սա է մեր առաջիկա խնդիրը։ Ես հույս ունեմ, համոզված եմ, որ դուք այդ խնդիրը կլուծեք։ Կրկին ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ մեր գործած սխալների համար»։