Աշխարհը դեռ գտնվում է կորոնավիրուսային վարակի (COVID-19) համաճարակի տարածման սուր փուլում, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական թիմի ղեկավար Մարիա վան Կերխովեն:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Մենք տեսնում ենք վիրուսի տարածման աճի նշաններ: Մենք դեռ գտնվում ենք համաճարակի սուր փուլում», – ասել է նա ուրբաթ տեղի ունեցած ճեպազրույցում ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՀԿ-ն ներկայումս տեսնում է COVID-19-ի երրորդ ալիքի նշաններ:
Նա կոչ է արել հատուկ զգուշություն ցուցաբերել գալիք տոների ժամանակ (Եվրոպայում Զատիկը նշվում է ապրիլի սկզբին) և հիշեցրել, որ ամանորյա արձակուրդներից հետո նկատվել է վիրուսի տարածման կտրուկ աճ: Այս կապակցությամբ փորձագետը խորհուրդ է տվել զերծ մնալ հանրային միջոցառումներին ներկա լինելուց, իսկ հնարավորության դեպքում `տոները չնշել հարազատների ու ընկերների լայն շրջանակի հետ: