Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։

Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի խոսնակը նշել է, որ պետության ղեկավարը իրեն լավ է զգում, վաղը նա կունենա լիարժեք աշխատանքային օր:

Պուտինը նախօրեին հայտարարել էր պատվաստումներ կատարելու իր ծրագրերի մասին: Նրա վարչակազմը չի նշել, թե որ դեղն է ընտրել Պուտինը։

Պեսկովը նաև ասել է, որ Կրեմլը չի ​​տարածելու ընթացակարգի մասին լուսանկարներ և տեսանյութեր: Նա նշել է, որ պետության ղեկավարն արդեն շատ բան է անում ռուսական պատվաստանյութերի տարածմանը խթանելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել