Ահաբեկչություն Իրանում․ պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ

Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են:

Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությանը։ Իրանի իշխանությունները պայթյունը ահաբեկչություն են որակում։

Նշվում է, որ Սիստան և Բելուջիստան նահանգի Սարավան շրջանի բնակավայրերից մեկի հրապարակում պայթյունը կազմակերպել է ահաբեկչական խումբը։ Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09:30-ին: Բնակավայրի և ահաբեկչական խմբավորման անունները չեն նշվում։

Սիստան և Բելուջիստան նահանգը սահմանակից է Պակիստանին և Աֆղանստանին, և արտասահմանից թմրանյութերի շրջանառության մեծ մասը, ինչպես նաև վառելիքի և այլ ապրանքների մաքսանենգության զգալի մասը հայտնաբերվում է այդ շրջաններում: Բացի այդ, այդ նահանգում գործում են մի շարք անջատողական և իսլամիստական խմբավորումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել