Թուրքիան այլևս Ստամբուլյան կոնվենցիայի անդամ չէ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել երկրի ՝ Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է EADaily պորտալը ՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Իր հերթին, Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը նշել է, որ երկրում կանայք վախենալու ոչինչ չունեն, քանի որ նման փաստաթղթերի առկայությունը չի նվազեցնում և չի մեծացնում բռնությունը կանխելու պատասխանատվությունը:

«Մեր անկեղծ պայքարը թուրք կնոջ դիրքը հասարակության մեջ այն մակարդակին հասցնելու համար, որին նա արժանի է, կշարունակվի` պահպանելով մեր ավանդական արժեքները: Կարիք չկա դրսում բուժում փնտրել: Լուծումը մեր ավանդույթների և սովորույթների համաձայն պիտի լինի», – ասել է Օքթայը:

Կոնվենցիան ընդունվեց 2011-ին, իսկ երեք տարի անց այն ուժի մեջ մտավ: Թուրքիան դարձավ առաջին պետությունը, որը վավերացրեց փաստաթուղթը:

Պետությունները, որոնք համաձայն են կոնվենցիայի դրույթներին, պետք է քրեականացնեն մի քանի հանցագործություններ ՝ ներառյալ հոգեբանական, ֆիզիկական և սեռական բռնությունները, հետապնդումը, հարկադիր ամուսնությունը, հարկադիր աբորտը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել