Վրաստանում փոխվում է պատվաստման կարգը

Վրաստանում վերանայել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործման կարգը: Առավելագույն անվտանգություն ապահովելու համար որոշում է կայացվել պատվաստում իրականացնել միայն բազմապրոֆիլ կլինիկաներում:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Խոսքը երկրի մասշտաբով 40 հիվանդանոցների մասին է, որոնք վերակենդանացման բաժանմունք ունեն: Ամբուլատորիաներում չեն պատվաստելու: Սրա հետ կապված` վերանայվել է նաև մի շարք բուժաշխատողների պատվաստման գրաֆիկը, որոնք գրանցում են անցել էլեկտրոնային հատուկ հարթակում։ Ամբուլատորիաներում արված ամրագրումները կբաժանվեն բազմապրոֆիլ հիվանդանոցների վրա:

Պատվաստման գործընթացն ընդհատվել է նաև Աջարիայի 4 շրջաններում` Խելվաճաուրի, Կեդա, Շուախեվի, Խուլո:

Հիշեցնենք, որ Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում Astrazeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո կոմայի մեջ ընկած 27-ամյա բուժքույրը մահացել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել