Իտալիայում առաջին անգամ կատվի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամ

Իտալիայում առաջին անգամ հայտնաբերվել է տնային կատվի կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակվելու դեպք, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է Փորձարարական զոոպրոֆիլակտիկայի ինստիտուտը (IZSPLV):

Պարզվել է, որ բրիտանական կարճամազ ցեղի ութ տարեկան որձ կատուն վարակվել է կորոնովիրուսով:

Նրա տերերը, որոնք ապրում էին Իտալիայի հյուսիսում գտնվող Նովարա նահանգում, վարակվել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամով, և մի քանի օր անց կատվի մոտ ևս հայտնվել են վարակի ախտանշաններ:

Նրանք դիմել են անասնաբուժական ծառայություններին, որտեղ կենդանուց վերցվել են անհրաժեշտ թեստերը և տեղափոխել IZSPLV: Արդյունքում պարզվել է, որ կենդանին նույնպես հիվանդացել է COVID-19- ով:

Ինստիտուտի աշխատակիցները հայտնում են, որ կատուն, ինչպես իր տերերը, արդեն առողջանում են: Իտալական Պիեմոնտ շրջանում հիվանդությունների կանխարգելման ծառայության ղեկավար Բարտոլոմեո Գրիլոյի խոսքով ՝ կատվի մոտ կորոնավիրուսի վարակի հայտնաբերման համար անհանգստանալու կարիք չկա:

«Կորոնավիրուսային վարակի դրական արդյունքը կատվի մոտ չպետք է տագնապալի լինի: Կենդանիները հաճախ ապրում են սենյակերում իրենց տերերի հետ, որոնք վարակված են վիրուսով: Հետևաբար, զարմանալի չէ, որ նրանք ևս կարող են վարակվել», – մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսին հայտնի է դարձել, որ Ռուսաստանում երկրորդ կատուն է վարակվել կորոնավիրուսով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել