ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի վախենում Ռուսաստանի հետ մրցակցությունից

ԱՄՆ-ը ցանկանում է կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, բայց չի վախենում մրցակցությունից, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները մարտահրավեր են մնում, բայց մենք պատրաստ ենք դրան: Մեր հարաբերությունների նպատակն է, որ դրանք կանխատեսելի և կայուն լինեն», -ճեպազրույցում ասել է նա:

«Հաշվի առնելով Ռուսաստանի վարքը վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ ակնհայտորեն կլինեն հարաբերությունների ոլորտներ և տարրեր, որոնք մրցակցային են: Մենք դրանցից չենք խուսափի», – ասել է խոսնակը:

Միևնույն ժամանակ, նրա խոսքերով, Միացյալ Նահանգները կօգտագործի կառուցողական համագործակցության հնարավորություններ և կխորհրդակցի գործընկերների և դաշնակիցների հետ Ռուսաստանի վարքագծի վերաբերյալ, որը նրանք համարում են «սահմաններից դուրս»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել