Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
«Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հաստատել է Ռուսաստանի Դաշնությունում արտադրված «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը», – ասված է հաղորդագրության մեջ:
Հինգշաբթի օրը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հրաման է ստորագրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման մասին: Փաստաթղթում նշվում էր, որ հանրապետությունը ներմուծելու է պատվաստանյութը 180 օրվա ընթացքում:
Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումները սկսվել են հունվարի 18-ին: Ներկայումս այդ նպատակով օգտագործվում է CoronaVac- ը՝ չինական Sinovac Biotech ընկերությունից: Առողջապահության նախարարության տվյալներով ՝ Ադրբեջանում արդեն պատվաստվել է շուրջ 444 հազար մարդ: