«Շուշին ոչ թե վերցրին, այլ տվեցին». մանկության ընկերները կամավոր են մասնակցել արցախյան պատերազմին

Գարիկ Գալստյանը և Գևորգ Մարտիրոսյանը մանկության ընկերներ են։ Նրանք,  Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, մասնակցել են մարտական գործողություններին։

«Գրեթե բոլոր մասերում մարտերին մասնակցել ենք, առաջին անգամ 10 օրով Օմարում ենք եղել, հետո գնացել ենք Եղնիկներ, հետ ենք եկել ու գնացել ենք Շուշի»,-ասում է Գարիկ Գալստյանը։

«Միացանք Շահեն Մեղրյանի ջոկատին և մասնակցեցինք Շուշիի պաշտպանությանը, մինչև հոկտեմբերի 31-ին վիրավորվեցինք»,-ասաց Գևորգ Մարտիրոսյանը։

Մանկության ընկերներն ասում են, որ մարտական ընկերներ դառնալուց հետո ավելի են մտերմացել․ «Անծանոթին կարող է թողնես մարտի դաշտում, դու չգիտես ինքն ով է, նա էլ չիգիտի, թե դու ով ես, կարևոր բան է ընկերոջ հետ մարտի դաշտ մեկնելը»,-նշում է Գարիկ Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել