Թուրքիայի արևելքում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, չորսը վիրավորվել են:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Բինգյոլից Թաթվան թռչող Կուգար տիպի ուղղաթիռի հետ կապն ընդհատվեց է ժամը 14: 25-ին: Անմիջապես որոնողական աշխատանքների նպատակով ուղարկվեցին անօդաչու թռչող սարքեր, CN-235 ինքնաթիռ և ուղղաթիռ: Արդյունքում պարզվեց, որ ուղղաթիռը կործանվել է»: – հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Նախնական տվյալների համաձայն ՝ աղետի պատճառը կարող է լինել տարածաշրջանում եղանակային վատ պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը:
Վթարի զոհերից մեկը Էլազիգում գտնվող Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է եղել։ Այս մասին հայտարարել է «Ազգային շարժում» կուսակցության Էլազիգում տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Սեմիխ Յշիքվերը: