Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել Կարո Փայլանին պաշտպանելու կոչով

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով դիմել է միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, ով կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից:

«Տեղեկացրեք Amnesty International-ին, Human Rights Watch-ին և Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարությունը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիությունից զրկել թուրքական խորհրդարանականներին, այդ թվում՝ Կարո Փայլանին»,- ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրառման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել