Ինքնաթիռը վթարի է ենթարկվել կիրակի օրը՝ Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայի օդանավակայանի մոտակայքում: Այս մասին հայտնում է նիգերիական Vanguard թերթը:
Ականատեսների խոսքով՝ օդաչուն ինքնաթիռը մի կողմ է ուղղել բնակելի տարածքներից, այն ընկել է դաշտերից մեկում և ամբողջությամբ այրվել: Պարբերականը հայտնում է 8 զոհի մասին։
Reuters-ը հայտնել է, որ ինքնաթիռը պատկանել է Նիգերիայի ռազմաօդային ուժերին: Այն պատրաստվում էր վայրէջք կատարել Աբուջայի օդանավակայանում: