Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2020 թվականի դեկտեմբերի 23-ին պայմանագիր է կնքել անհատ ձեռնարկատեր «Արմեն Աբելյանի» հետ։
ԱՁ-ից հանձնաժողովը 360 հազար դրամի գնում է կատարել։
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության Armeps համակարգից։
Պայմանագրում նշվում է, որ գնվել է 8 հատ հուշանվեր, յուրքանչյուրը 20 հազար դրամ, ընդհանուր՝ 160 հազար դրամ և 20 ցուցանակ, յուրաքանչյուրը 10 հազար դրամ, ընդհանուր՝ 200 հազար դրամ։
Թե ինչ հուշանվերներ են դրանք կամ ինչ ցուցանակներ՝ չի նշվում։