Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապացույցներ ունի այն մասին, որ մարդիկ, ովքեր նախկինում ունեցել են կորոնավիրուսային վարակ, կարող են վարակվել դրա նոր շտամներով: Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցում ասել է ԱՀԿ գլխավոր գիտնական Սումյա Սվամինաթանը:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Մենք այժմ տեղեկություններ ենք ստանում վիրուսի նոր շտամներով վերավարակված մարդկանց մասին: Եվ նախնական հաղորդումներ են եղել Հարավային Աֆրիկայից, որոնք ենթադրում են, որ նախկինում վարակված մարդիկ կարող են նորից վարակվել», – ասել է փորձագետը:
Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի նոր շտամների հայտնաբերման մասին հայտնի դարձավ համապատասխանաբար 2020 թվականի դեկտեմբերի 14-ին և 21-ին: Որոշ գիտնականների կարծիքով, նոր հարուցիչները ավելի վարակիչ են և ագրեսիվ: Ըստ ԱՀԿ-ի ՝ բրիտանական և հարավաֆրիկյան շտամները փոխկապակցված չեն: