2016 թվականին, երբ Սասնա ծռեր խմբավորումը գրավեց ՊՊԾ գունդը, հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցան անհնազանդության ակցիաներ և բախում ցուցարարների և ոստիկանների միջև, որից հետո ձերբակալվեցին մի շարք քաղաքացիներ, որոնց մեջ էր նաև ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը: 27 օր անազատության մեջ գտնված Խուրշուդյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ բողոք էր ներկայացրել, որը բավարավել է:
Հայաստանի կառավարությունն էլ ընդունել է, որ 4.5 տարի առաջ խախտել է նրա իրավունքները:
Խուրշուդյանին մեղադրել էին 2 ոստիկանի քարով հարվածելու համար: Նրա խոսքով՝ այդ ոստիկանները ոչ հիշում էին միջադեպի վայրը, ոչ էլ՝ ժամը:
Հովսեփ Խուրշուդյանը պատրաստվում է վճիռներ կայացրած դատավորների հարցով դիմել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին։
Մանրամասները՝ տեսանյութում