Արծիվ հրամանատար էր, իր «թևերով» շատ զինվորների է փրկել․գնդապետ Աշոտ Ղազարյանը միշտ առաջինն էր

Արցախյան պատերազմում զոհված գնդապետ Աշոտ Ղազարյանը մասնակցել է 3 պատերազմներին։ Դեռ 18-ը չբոլորած մասնակցել է արցախյան առաջին պատերազմին։ 44-օրյա պատերազմի ընթացքում խոցել է թշնամու 4 տանկ։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

«Իր պատանեկան տարիներն անցկացրել է զորամասում, մասնակցել է բոլոր զորավարժություններին»,-պատմում է գնդապետի մայրը՝ Նուրվարդ Գրիգորյանը։

«Հայրս պատերազմից չէր խոսում, երբ հետաքրքրվում էի, թե ինչ է տեսել, ինչերի միջով է անցել, գիտեի, որ ցավալի է իր համար շատ ընկերներ է կորցրել, բայց նրան այդ ամենը միայն կոփել է, դարձրել է ավելի ուժեղ»,- պատմում է ավագ որդին՝ Հարություն Ղազարյանը։

Որդու խոսքով՝ հայրը մի սկզբունք ուներ՝ ամեն ինչում լինել լավագույնը, նա արել է հնարավոր և անհնար ամեն ինչ բանակի և զինվորի համար:

«Եկավ ասաց՝ մամ դիրքերում ջուր եմ քաշել, որ զինվորներս լողանան»,-պատմում է Աշոտ Ղազարյանի մայրը։

Գնդապետ Աշոտ Ղազարյանը ծնվել է 1974 թվականի հունվարի 18-ին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել