Արցախում ռուս խաղաղապահների կողմից անօդաչու թռչող սարք է գործարկվել. ՌԴ ՊՆ

Ռուս-թուրքական միացյալ կենտրոնի անձնակազմը շարունակում է իրականացնել Արցախի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը և ռազմական գործողությունների դիտարկումը։

Ռուսաստանի ռազմական անձնակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմը`օգտագործելով «Forpost» և «Orlan-10» անօդաչու թռչող սարքերը:

Այս մասին հայտնում ենք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։

Ռուս խաղաղապահները կառավարման կենտրոնում շարունակաբար պատկերներ են ստանում անօդաչու թռչող սարքերից, որտեղ վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը, արձանագրում կողմերի շփման գիծը հատելու բոլոր դեպքերը:

Հերթապահներն ամփոփում և ստուգում են ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկությունը, քննարկում ցանկացած բողոք այն հարցերի կամ խնդիրների վերաբերյալ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի կողմից չհամապատասխանելու ձեռք բերված պայմանավորվածություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել