Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 102 միլիոնը, ավելի քան 2.2 միլիոն մարդ մահացել է:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ըստ ԱՀԿ-ի ՝ ամբողջ աշխարհում վարակների թիվը հասել է 102,083,344-ի, մահացել է կորոնավիրուսով վարակված 2,209,195 մարդ:
Ըստ ԱՀԿ-ի՝ վարակվածների թվով առաջատարը մնում է ԱՄՆ-ը ՝ ավելի քան 25 միլիոն: Երկրորդ տեղում Հնդկաստանն է (ավելի քան 10,7 միլիոն), երրորդում ՝ Բրազիլիան (ավելի քան 9 միլիոն), չորրորդում ՝ Ռուսաստանը (ավելի քան 3,8 միլիոն), հինգերորդում ՝ Մեծ Բրիտանիան (ավելի քան 3,7 միլիոն):
Հիշեցնենք, որ 2020 թ.-ի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաճարակ է հայտարարել COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը: