ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քանակը վերջին օրվա ընթացքում ավելացել է 136,2 հազարով, արձանագրվել է 2640 մահ՝ ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Համալսարանի տվյալներով՝ անցած 24 ժամվա ընթացքում բժիշկները ԱՄՆ-ում արձանագրել են COVID-19-ով վարակման 136,252 դեպք: Համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում ավելի քան 26 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, և մահացել է գրեթե 440 000 մարդ: