Ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը

Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը: Աշխատանքային խմբի անդամները որոշում են ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ փորձագիտական ենթախմբեր ստեղծել:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՝ խմբի նիստից հետո:

«Կողմերը պայմանավորվել են ստեղծել հետևյալ փորձագիտական ​​ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների գծով, փոխադրումների ապահովման հարցերով ՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հսկողության այլ տեսակները», – ասված է հաղորդագրության մեջ:

Ենթախմբերի ձևավորումը պետք է իրականացվի մինչև փետրվարի 2-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել