ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութով, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Պատվաստումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Նյու Յորքի կլինիկաներից մեկում:
«Որքան հիշում եմ, նա պատվաստվել է Moderna պատվաստանյութով», – ասել է Դյուժարիկը: