Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության եւ արտաքին քաղաքական փոխգործակցության հրատապ հարցեր, այդ թվում ՝ ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել