Բաքվի արվարձանում՝ Խիրդալան քաղաքում, պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունից:
«Փրկարարները փլատակներից դուրս են բերել երկու մարդու` մի կին և մեկ երեխա: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ենթադրվում է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան: Ճշտվում են պայթյունի պատճառները», – ասել են գերատեսչությունից:
Ինչպես պարզաբանել են ականատեսները, պայթյունից հետո տանը հրդեհ է բռնկվել։
Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանել է, որ փլատակներից փրկվել է ևս մեկ մարդ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: