ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերացրել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ամերիկյան բանակում տրանսգենդերների ծառայության վրա դրված արգելքը, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է Սպիտակ տունը:
«Նախագահ Բայդենն այսօր հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ցանկացած ամերիկացի, որը որակավորված է ծառայելու ԱՄՆ-ի բանակում, կարող է ծառայել», – ասել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից: Զեկույցում նշվում է, որ նախագահ Բայդենը «կարծում է, որ սեռը չպետք է խոչընդոտ հանդիսանա զինվորական ծառայության համար, և որ Ամերիկայի ուժը դրա բազմազանության մեջ է»:
2017 թ.-ին Սպիտակ տանը միանալուց անմիջապես հետո Թրամփը հայտարարեց, որ տրանսգենդեր անձանց արգելվելու է ծառայել ԱՄՆ-ի բանակում: 2019-ին ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հրամանագիր է ստորագրել, որով տրանսգենդեր անձանց մեծ մասին արգելում է ծառայել ԱՄՆ-ի բանակում:
Հաղորդվել է, որ ցանկացած տրանսգենդեր, որը մտնում է ԱՄՆ զինված ուժեր, իրավունք ունի ծառայել միայն այն սեռի զինվորականների հետ, որոնք նշված են եղել նրա ծննդյան ժամանակ:
Տրանսգենդեր անձանց զինվորական ծառայությունը պաշտոնապես թույլատրվել էր 2016 թվականին ՝ Օբամայի վարչակազմի օրոք: