Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում մի տղամարդ դանակով հարձակվել է 3 ռուսների վրա: Այս մասին տեղեկացնում է RBK-ն՝ հղում անելով Haber Turk-ին:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ի գիշերը: Տուժել է 2 կին և 1 տղամարդ: Նրանք հոսպիտալացվել են: Ականատեսի խոսքով՝ կանանցից մեկը ստացել է դանակի 7 հարված, իսկ մյուս անձինք՝ 3-4 հարված:
Ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողին, որը պարզվել է, որ աղբահավաք Հասան Հուսեյնն է: Նա հարցաքննվել է: