Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տարածաշրջանային շտաբների ցանցի ղեկավար Լեոնիդ Վոլկովը Twitter-ում հայտնել է հունվարի 31-ին նախատեսված քաղաքական գործչի աջակցության նոր բողոքի ակցիաների մասին:
Մանրամասները Վոլկովը խոստացել է ավելի ուշ հատնել:
Հիշեցնենք, որ Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց հետո ձերբակալված Ալեքսեյ Նավալնիին սատարելու համար հունվարի 23-ին շատ մարդիկ Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացրել: Դրանք ուղեկցվել են ռեկորդային զանգվածային ձերբակալություններով: Ըստ ՌԴ ոստիկանության, հունվարի 25-ին Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին ձերբակալվել է ավելի քան 3700 մարդ: Մի քանի քրեական գործ է հարուցվել: