COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները վերացնելու պահանջով Թբիլիսիում բողոքի ակցիա է անցկացվել

Ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և շարքային քաղաքացիների ներկայացուցիչները ցույց են անցկացրել Թբիլիսիի կառավարության վարչակազմի շենքի առջև՝ պահանջելով վերացնել իշխանությունների կողմից կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումները:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Մենք բոլորս այսօր հավաքվել ենք այստեղ ՝ բողոքելու անհեթեթ սահմանափակումների դեմ, որոնք վերջ չունեն: Տուրիստական ​​կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես մեզ հետ են: Մարդիկ մնացին առանց աշխատանքի, եթե ղեկավարությունը չբավարարի մեր պահանջները, ցույցեր տեղի կունենան ամեն օր»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ցուցարարները պահանջում են հնարավորինս արագ բացել բոլոր սահմանները, վերացնել այսպես կոչված պարետային ժամը, վերաբացվել հասարակական տրանսպորտը խոշոր քաղաքներում, հանրապետության դպրոցներն ու մանկապարտեզները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել