Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսային վարակի ավելի քան 600 հազար դեպք է հայտնաբերվել

Աշխարհում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 96.87 միլիոնը, ինչը մեկ օրում ավելացել է ավելի քան 600 հազարով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակված տվյալների համաձայն՝ մահացությունների թիվն աճել է ավելի քան 15,8 հազարով՝ գերազանցելով 2. 09 մլն-ը։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Հունվարի 23-ին ԱՀԿ-ն տեղեկություն է ստացել 96 877 399 վարակվածների և 2,098 879 մահացածների մասին: Վարակվածների թիվն աճել է 600,790-ով, մահացությունը ՝ 15,846-ով:

ԱՀԿ վիճակագրությունը հաշվի է առնում պետությունների կողմից տրամադրված վարակի և մահվան դեպքերի մասին միայն պաշտոնական տեղեկությունը:

Անցած օրվա ընթացքում ԱՀԿ-ին հաղորդված տվյալների կեսից ավելին Հյուսիսային և Հարավային Ամերիկայում են (325,856), որին հաջորդում է Եվրոպան (188,728), իսկ Հարավ-Արևելյան Ասիան (30,295) երրորդն է:

Վարակվածության հաստատված դեպքերի մեծ մասը գրանցվել են ԱՄՆ-ում` 24 413 331: Դրան հաջորդում են Հնդկաստանը (10 639 684), Բրազիլիան (8 697 368), Ռուսաստանը (3 698 273), Մեծ Բրիտանիան (3 583 911), Ֆրանսիան (2 961 737), Իսպանիան (2,456,675), Իտալիան (2,441,854), Գերմանիան (2,122,679), Կոլումբիան (1,972,345), Արգենտինան (1,843,077) և Մեքսիկան(1,711,283)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել