Ռուս հատուկջոկատային ոստիկանը ոտքով հարվածել է ցուցարար կնոջ որովայնին

Սանկտ Պետերբուրգի Ապստամբության հրապարակում ցույցերի ժամանակ հատուկջոկատային ոստիկանը ոտքով հարվածել է ցուցարար կնոջ որովայնին։

Այս մասին տեսանյութ է տարածել Дождь հեռուստաալիքը։

Տեսանյութն՝ այստեղ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի մի շարք քաղաքացիներ բողոքի ցույցեր են անցկացնում Ռուսաստանի տարբեր քաղաքներում և բնակավայրերում։

Дождь հեռուստատեսության տվյալներով՝ նրանք պահանջում են ազատ արձակել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, որը, նրանց կարծիքով, քաղաքական հետապնդումների է ենթարկվում։

Մոսկվայում բերման են ենթարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կնոջը` Յուլիային։

Իրավապահները արդեն իսկ ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի Մոսկվայի շտաբի համակարգող Օլեգ Ստեպանովը և բազմաթիվ քաղաքացիներ։ Երևանի ժամանակով 16:21-ի դրությամբ բողոքի ցույցերի ընթացքում 863 մարդ է բերման ենթարկվել։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել է, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք և նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն:

РИА Новости-ի և ТАСС-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում Պուշկինի հրապարակում բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են պլաստիկ շշեր ու ձվեր նետել ոստիկանության աշխատակիցների վրա։ ТАСС-ը գրում է երկու ոստիկանների վրա ցուցարարների հարձակման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել