Իտալիան արգելափակել է TikTok-ը որոշ օգտատերերի համար՝ մի աղջկա մահվանից հետո, ով ցանցում խաղացել է «խեղդելու» խաղ (Choking game): Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Իտալիայի դատախազությունը հետաքննություն է սկսել 10-ամյա աղջկա պատահական մահվան դեպքի առթիվ, ով, իբր, TikTok-ում մասնակցել է «Մութ մարտահրավերին»:
Իտալիան հայտարարել է, որ ժամանակավորապես արգելափակում է մուտքը TikTok այն օգտվողների համար, որոնց տարիքը չի կարող հաստատվել: TikTok- ի պայմանների համաձայն, օգտվողները պետք է լինեն առնվազն 13 տարեկան:
Աղջիկը մահացել է Պալերմոյի հիվանդանոցում: Նրան իր բջջային հեռախոսով լոգարանում հայտնաբերել է իր հնգամյա քույրը: