Հունվարի 19-ին ռուս խաղաղապահները օգնություն են ցուցաբերել ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյանը, որը շինարարական նյութերով ուղևորվել է Կարմիր շուկայից դեպի Շուշի։ Մեքենաները վթարի են ենթարկվել ճանապարհի մերկասառույցի պատճառով: Վեց մեքենա տարհանվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի հրապարակած տեսանյութից, որտեղ իրավիճակի մասին պատմում է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կենտրոնի ղեկավարի տեղակալ գնդապետ Դ.Օ. Պերեպելկինան։
ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկագրում նշվում է նաև, որ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն եղել:
«Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 50 521 մարդ»,- ասված է հայտարարության մեջ: