Փրկված ռուս նավաստին ասել է Թուրքիայում բեռնատար նավի խորտակման պատճառը

Սև ծովում բեռնատար նավի վթարից փրկված վեց անձանց թվում է Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Կրինովը։ Այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»։

Այսօր՝ հունվարի 17-ին, Թուրքիայի Բարտին նահանգի նահանգապետ Սինան Գյուները հայտարարել էր, որ բեռնատար նավը խորտակվել է Թուրքիայի ափերի մոտ՝ Ինկումու շրջանում: Նավում եղել է 12 քաղաքացի, որոնցից երկուսը ռուսներ են, տասը՝ Ուկրաինայի քաղաքացիներ: Ըստ Թուրքիայի առափնյա պահպանության ծառայության՝ վեց նավաստիներ փրկվել են:

«Վեց փրկվածների թվում է Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Կրինովը, ով նավի ավագ տեխնիկ է: Բարտին քաղաքի հիվանդանոցում է նա հիմա, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: Ռուսաստանի մեկ այլ քաղաքացու ճակատագիրն անհայտ է մնում», – ասել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանության մամուլի ներկայացուցիչ Իրինա Կասիմովան:

Նրա խոսքով ՝ Բարտին ժամանած դեսպանության աշխատակիցները հիվանդանոցում այցելել են Ռուսաստանի քաղաքացուն և պարզել դեպքի հանգամանքները:

«Ըստ Կրինովի, ողբերգությունը տեղի է ունեցել վատ եղանակային պայմանների պատճառով: Դեսպանատունը օգնություն է ցուցաբերվել նրան, ձեռք են բերվել առաջին անհրաժեշտության իրեր: Ներկայումս փրկվածի և մահացածի ազգության մասին տեղեկություններ չկան»,- ասել է դիվանագետը` հավելելով, որ ուկրանացի նավաստիներին թույլ է տրվել կապ հաստատել հարազատների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել