Դեղատները կտուգանվեն՝ լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելու համար

Առաջիկայում դեղատնային գործունեության լիցենզավորված անձիք լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելու համար կտուգանվեն։ 

Իրավաբան.net-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավաբան Զարինե Հովհաննիսյանը։

«Սա կկատարվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն, ըստ որի 158.1 հոդվածով սահմանվում է, որ դեղատնային գործունեության լիցենզավորված անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն՝ կնախազգուշացվեն։

Նշված խախտումը կատարելու համար նախազգուշացում կիրառելուց հետո` 30 օրվա ընթացքում, իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից համապատասխան խախտումը չվերացնելու դեպքում տուգանքի կնշանակվի՝ 50 հազար դրամի չափով»,-ասաց իրավաբանը։

Հավելենք, որ այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ին։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել