Կալանաքի, խուզարկության և այլ հարցեր դատարանում հատուկ մասնագիտացված կազմ կքննի․ որոշումն ընդունվեց

Կառավարությունը հունվարի 14-ի նիստին որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին և անհետաձգելի համարելու մասին։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գործադիրի անդամներին ներկայացրեց, որ նախագծի համաձայն երկու ենթամասնագիտացում է ներդրվում՝ մինչդատականն վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտն ու կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացումը։

«Դատական իշխանության վիճակագրական տվյալները փաստում են, որ քրեական մասնագիտացման դատավորները քննում են նաև այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողությանը, կալանքի միջնորդություններ, խուզարկության թույլտվության միջնորդություններ և իրարից էապես տարբերվող երևույթների մասին է խոսքը գնում։ Մենք կարծում ենք, որ մինչդատականն վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացումը անհրաժեշտություն է նմանատիպ միջնորդությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։ Եվ մեր հակակոռուպցիոն ռազմավարությունից բխում է նաև, որ պետք է ներդրվեր մասնագիտացում կոռուպցիոն հանցագործությունների քննության մասով, կրկին՝ դրանց քննության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու նպատակով»,-ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել