Սիրիայում ականի պայթյունից 2 երեխա է զոհվել, 10-ը՝ վիրավորվել

Սիրիայի հարավում գտնվող Շեյխ Միսկին քաղաքում ականի պայթյունից տուժել է 12 երեխայից բաղկացած խումբ, որոնցից երկուսը զոհվել են, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝  հայտնել է սիրիական SANA պետական ​​գործակալությունը:

«Դարաա նահանգի Շեյխ Միսկին քաղաքում ահաբեկիչների թողած ականի պայթյունի հետևանքով երկու երեխա է զոհվել, ևս 10-ը վիրավորվել են», – գրում է գործակալությունը:

Ահաբեկիչները, հեռանալով բնակավայրերից, որպես կանոն, ականապատում էին շենքերը և թողնում ինքնաշեն պայթուցիկ սարքեր ՝ դրանք քողարկելով որպես մանկական խաղալիքներ: Չնայած սիրիացի սակրավորների ամենօրյա ականազերծման գործընթացին, Սիրիայի տարբեր նահանգներից պարբերաբար հաղորդվում են տեղեկություններ՝ երեխաների և ընդհանրապես տեղի բնակիչների ռմբակոծությունների մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել