Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է օգտագործել WhatsApp-ը, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հաղորդում է Bloomberg-ը։
Այս որոշման պատճառը մեսենջերի գաղտնիության քաղաքականության փոփոխությունն էր:
Այժմ Թուրքիայի նախագահի վարչակազմը փոխանցելու է մեսենջերում նախկինում ստեղծված բոլոր խմբերը BiC հավելվածին, որը պատկանում է Turkcell Iletisim Hizmetleri AS- ին: Էրդողանի մամուլի ծառայությունը լրագրողներին հորդորել է հետևել այս օրինակին:
Ավելի վաղ WhatsApp-ի օգտատերերը պարտավովել էին տեղեկատվություն փոխանակել Facebook-ի հետ, որին է պատկանում էմեսենջեր-օպերատորի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: