Ավստրիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» մուտացիան

Կորոնավիրուսի նոր «բրիտանական» շտամի առաջին դեպքերն են գրանցվել Ավստրիայում, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝  հայտնել է Kleine Zeitung թերթը:

Պարզաբանվում է, որ Վիեննայի օդանավակայանում, փորձարկման արդյունքների համաձայն, «բրիտանական» շտամը հայտնաբերվել է չորս մարդու մոտ, վիրուսի մեկ այլ տարբերակ էլ հայտնաբերվել է ևս մեկի մոտ, ենթադրաբար Հարավային Աֆրիկայում ծագած տեսակն է:

Թերթը նշում է, որ մինչ այժմ ոչինչ չի նշում երկրում վիրուսի տարածվածության մասին:

Դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայում հայտնաբերվեց SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիան։ Ավելի ուշ Միացյալ Թագավորության Խորհրդատվական խորհուրդը նոր և զարգացող շնչառական վիրուսային սպառնալիքների վերաբերյալ հաստատեց, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է ավելի արագ տեմպերով և պահանջում է էլ ավելի զգուշություն բնակչության կողմից: Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատականների, կարող է 70% -ով ավելի վարակիչ լինել, քան սովորականը, սակայն դա չի նշանակում, որ այն ավելի վտանգավոր է մահվան կամ հոսպիտալացման տեսանկյունից:

Ավելի վաղ Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարարությունը ևս հաղորդել էր, որ գենետիկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա ՝ 501.V2 անվանումով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել