Սիրիայում 28 մարդ է մահացել ավտոբուսի վրա իրականացված ահաբեկչությունից

Սիրիայում Դեյր-էզ-Զոր-Պալմիրա մայրուղում հարձակվել են խաղաղ բնակիչներ տեղափոխող ավտոբուսի վրա, որի հետևանքով զոհվել է 28 մարդ, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է սիրիական SANA պետական ​​գործակալությունը:

«Ժամը 16-ի սահմաններում Դեյր-էզ-Զոր-Պալմիրա մայրուղու վրա` Կաբաջեբեբ բնակավայրի մոտակայքում, ահաբեկչություն է իրականացվել, որի հետևանքով 28 մարդ զոհվել է, 13-ը վիրավորվել են», – նշում է գործակալությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել