Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում հակամարտության ընթացքում 2823 զինծառայողի զոհվելու մասին, իսկ 30 անհայտ կորածների համար նշել է, որ տարվում են որոնողական աշխատանքներ:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2823 զինծառայողների լուսանկարներ, անուններ, ազգանուններ, զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվի մասին տեղեկություններ։ Աշխատանքներ են տարվում ավելի քան 30 անհայտ կորած զինծառայողների որոնման և ավելի քան 50 անձանց նույնականացման ուղղությամբ, որոնց ինքնությունը պարզված չէ: Այս մասին տեղեկությունը պարբերաբար կտրամադրվի հանրությանը», – հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: