«Կորոնովիրուսի մուտացիաները կշարունակվեն, մուտացիան բնական գործընթաց է: Սա չի ազդում բուն վիրուսի վրա, բայց մենք պետք է շարունակենք ուսումնասիրել այդ տեսակները», – ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական թիմի ղեկավար Մարիա վան Կերխովեն։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Նա նշել է, որ ԱՀԿ-ն կշարունակի ուշադիր հետևել կորոնավիրուսի նոր շտամներին և համագործակցել աշխարհի գիտնականների հետ:
Իր հերթին, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսն ասել է, որ 2021 թվականին աշխարհը կկանգնի կորոնավիրուսի նոր տեսակների առջև:
Վերջերս Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա հայտնաբերվեց: Ավելի ուշ Միացյալ Թագավորության Խորհրդատվական խորհուրդը նոր և զարգացող շնչառական վիրուսային սպառնալիքների վերաբերյալ հաստատեց, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակը տարածվում է ավելի արագ տեմպերով և պահանջում է էլ ավելի զգուշություն բնակչության կողմից: Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող է 70%- ով ավելի վարակիչ լինել, քան սովորականը, դեռ ոչինչ չի կարող ենթադրվել, որ այն ավելի վտանգավոր է մահվան կամ հոսպիտալացման տեսանկյունից:
Ավելի վաղ Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարարությունը ևս հաղորդել էր, որ գենետիկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա ՝ 501.V2 անվանումով: