ԱՄՆ Թենես նահանգի Նեշվիլ քաղաքում Սուրբ Ծննդյան առավոտյան պայթել է կայանված ֆուրգոն, ինչի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, ողջ նահանգում խափանվել են կապի համակարգերը:
Այս մասին հայտնում է BBC-ն:
Ոստիկանությունը կարծում է, որ պայթյունը միտումնավոր է կազմակերպվել: Կրակոցների մասին հաղորդագրություններին արձագանքող ոստիկանության սպաները ժամը 06:00-ին հայտնաբերել էին ֆուրգոն, որից տարածքը լքելու մասին նախազգուշացում էր արվել: Մի քանի րոպե անց ֆուրգոնը պայթել է:
Ֆուրգոնը պայթել է հեռահաղորդակցական հսկա AT&T- ին պատկանող շենքի մոտ: Նեշվիլի միջազգային օդանավակայանից թռիչքները կարճ ժամանակով դադարեցվել էին պայթյունից կրած վնասի պատճառով, սակայն դրանք արդեն վերսկսվել են: