Մինչ օրս ռուսական խաղաղապահ զորակազմը ապահովել է ավելի քան 44 հազար փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք:
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մարդասիրական ականազերծման կենտրոնը շարունակում է որոնել չպայթած զինամթերք և պայթուցիկ սարքեր: Մինչ օրս ստուգվել է 423 շենք, 108 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել է ավելի քան 9 հազար պայթուցիկ օբյեկտ, մաքրվել է ավելի քան երկու հարյուր հիսուն հեկտար տարածք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված երկու ռուսական ռազմական դաշտային հիվանդանոցներում բնակիչներին տրամադրվում է որակյալ բժշկական օգնություն: Նաև աշխատում են բժշկական շարժական խմբերը: Մինչ օրս 902 մարդ, այդ թվում՝ 115 երեխա, օգնություն է ստացել Ռուսաստանի ռազմական բժիշկներից: